News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանում մանկապիղծների տվյալների էլեկտրոնային բազա է ստեղծվել: Այս մասին ասվում է հանրապետության գլխավոր դատախազության իրավական վիճակագրության ու հատուկ հաշվառումների հարցերով հանձնաժողովի հաղորդագրությունում:

Իրենց պատիժը կրած անձանց հաշվառումը 2016-ի սկզբից իրականացվում է: Գերատեսչությունում համարում են, որ նրանց գտնվելու վայրի հարցում վերահսկողությունը կօգնի կանխել նոր հանցագործությունները:

Այդ տեղեկությունները տեղադրված են հանձնաժողովի կայքում եւ հասանելի են բոլորին: Դրանք ներկայացված են քարտեզի ձեւով, որում արտացոլված են հետեւյալ տվյալները՝ անունը, ծննդյան տարեթիվը, բնակության հասցեն, դատվածության մասին տեղեկությունները, նաեւ կցված է լուսանկար:

Ղազախստանի գլխավոր դատախազությւան տվյալներով, վերջին հինգ տարում սեռական բնույթի հանցագործոււթյունների քանակը երկրում կրկնապատկվել է, ճշգրտում է REGNUM–ը

Ապրիլի 21-ին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հաստատել է օրենսդրական փոփոխությունները, որոնք խստացնում են պատիժը այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ: Նոր նորմերով թույլատրվում է նաեւ մանկապիղծների քիմիական ամորձատումը:

2015-ի օգոստոսին Ղազախստանի գլխավոր դատախազույունը առաջարկել էր որպես կանխարգելիչ միջոցառում ամորձատել մանկապիղծներին: Արմատական նախաձեռնությունը պայմանավորված էր նրանով, որ երկրում կտրուկ աճել է անչափահասների նկատմամբ բռնի հանցագործությունների քանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ