News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզ Ավան գյուղում արդեն հաշվել են մայիսի 23-ի ուժեղ քամու հասցրած վնասների չափը: Ավանի գյուղապետ Գևորգ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ակտեր են կազմել, որոնք կներկայացնեն  մարզպետարան:

«3000 քմ ազբոշիֆերի, 700 քմ թիթեղի, 10 կուբամետր փայտի վնաս ենք կրել, ակտերը բոլորը կազմել ենք, որ ներակայացնենք մարզպետարան»,- ասաց գյուղապետը:

Կոտայքի մարզի Քաղսի գյուղի ղեկավար Սահակ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վնաս է կրել մոտ 15 տուն, վերջնական վնասի չափը կորոշի հանձնաժողովն այսօր:

Ուժեղ քամուց վնասվել են նաեւ Արմավիրի մարզի Մուսալեռի գյուղի մեկ տասնյակ տների տանիքներ:

«Մարզպետարանից հանձնարարություն կա, որ հանձնաժողով ստեղծենք, արձանագրենք վնասները: Բացի տանիքներից մեզ մոտ վնասվել են նաեւ ջերմատների, ջերմոցների  պոլիէթիլենային թաղանթները»,- ասաց նա:

Գյուղապետը նշեց նաեւ, որ ուժեղ քամուց պոկված տանիքի թիթեղը ընկել է գյուղացիներից մեկի վրա, նա դիմել է բուժօգնության:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ուժեղ քամին ավերածություններ էր առաջացրել Երեւանում եւ հարակից մարզերում:  Ընդհանուր առմամբ, ըստ ԱԻՆ տվյալների, գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երեւանում, 67-ը՝ մարզերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ