News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 24-26—ը կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի մարմինների ստորաբաժանումների (ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի միավորման կազմում) «Կոբալտ 2016» համատեղ վարժանքները:

«Օպերատիվ մարտական գործողությունների եւ հատուկ նշանակության ուժերի միավորորմների հատուկ գործողությունների վարումը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ» թեմայով վարժանքները կընթանան Հայաստան ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում։ Վարժանքների ընթացքին կհետեւի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Զորավարժությունների ընթացքում մշակվելու է ՀԱՊԿ անդամ երկրների պայմանական տարածքում ահաբեկչական խմբերի գործունեության կանխման, զենքի, պայթուցիկ նյութերի եւ թմրանյութերի ապօրինի վաճառքի խափանման  համատեղ գործողությունների անցկացման կարգը:

Վարժանքների հիմնական նպատակները ահաբեկիչներին որոնելու եւ ոչնչացնելու գործում ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումների, օպերատիվ խմբերի կառավարման մարմինների զինծառայողների գործնական հմտությունների մշակումն ու կատարելագործումն է, ինչպես նաեւ փոխօգնության կազմակերպումը:

ՀԱՊԿ պաշտոնական կայքում ասվում է, որ վարժանքներին մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ներքին զորքերի ստորաբաժանումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ