News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

18-ամյա զինվորը, որը մարտի սկզբին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, գրեթե կազդուրվել է եւ ուղարկվել վերականգնողական բուժման:

«Մեր բաժանմունքում երկար բուժում ստացավ։ Վիրուսային ախտահարմամբ նյարդային համակարգի սուր բորբոքումներն այնքան էլ հաճախ չեն հանդիպում։ Արամ Ս.-ի մոտ հիվանդությունն ընթանում էր ծայրահեղ ծանր։ Այն բավական խորացած էր, խանգարվել էին կենսական կարեւոր ֆունկցիաները, ջերմությունը բարձրանում էր մինչեւ 38 աստիճան»,-վերհիշում է  շտապբուժօգնության եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը` ներկայացնելով որոշ մանրամասներ։

Հիվանդին անմիջապես արհեստական շնչառական սարք է միացվել։ Անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ բուժանձնակազմը  լուրջ պայքար է տարել Արամին այդ վիճակից դուրս բերելու համար։ Երիտասարդի համար հեշտ չէր։ Անզգայացել էին վերջույթները, խանգարվել էին ոչ միայն շնչառական, այլեւ կլման ֆունկցիաները։ Սթափ գիտակցությունը մի կողմից ընկճում էր նրան, մյուս կողմից` աջակցում, որ գեներացնի ներքին ուժերը` հիվանդությունը հաղթահարելու համար։

«Անհրաժեշտ բուժումը, բոլոր միջոցառումներն իրականացվում էին, բայց կարեւոր էր նաեւ զինվորի տրամադրվածությունը»,-պատմում է Սամվել Կարապետյանը։ Բուժման արդյունքում բավական լավ դրական տեղաշարժ է արձանագրվել։ Տասն օր անց հաջողվել է հասնել նրան, որ  արհեստական շնչառության սարքի անհրաժեշտություն չլինի, ընդհանուր վիճակը կայունացել է, վերականգնվել են հիվանդի շնչառությունը, կլման ակտը։

Ապրիլի սկզբին` ԼՂՀ սահմանագծում ստեղծված լարված իրավիճակում զինվորն շտապում էր ապաքինվել ու հասնել Հադրութ, զինակից իր ընկերների մոտ։ Սակայն վերջնական ապաքինման համար դեռ երկար ճանապարհ էր պետք անցնել։

Նույն կենտրոնի նյարդաբանության բաժանմունքում` վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանի անմիջական հսկողությամբ  իրականացված բուժումը զգալիորեն նպաստել է զինվորի վերջույթների ֆունկցիայի վերականգնմանը։ Նյարդաբան Արմինե Սողոյանը եւս հավաստում է, որ քիչ հանդիպող այս հիվանդության` սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիայի կամ, ինչպես ասում են` Գիյեն Բարեի համախտանիշի դեպքում վերջնական արդյունքի հասնելու համար երկար բուժում է անհրաժեշտ։ Մասնագիտական բուժումից որոշ ժամանակ անց  հիվանդի  կլման ակտը եղել է ազատ, ստորին վերջույթներում հայտնվել են մինիմալ շարժումներ, վերին վերջույթներում` չափավոր արտահայտված պարապարեզ:  Նա ուղեգրվել է վերականգնողական բուժման:

Նշենք, որ հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել զորամասում։  Զորամասի բուժ կետ է դիմել 38 աստիճան ջերմությամբ, ստացել է համապատասխան բուժում: Երկու օր անց թուլություն է նկատվել վերին վերջույթներում։ Այնուհետեւ թուլացել են ստորին վերջույթները, դիտվել է նաեւ կլման դժվարացում: Հիվանդը տեղափոխվել է Ստեփանակերտի, ապա Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Այստեղից էլ  ուղեգրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ