News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեյրան Հ.-ն, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում որպես ամբաստանյալ հարցաքննվելիս, հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի պաշտոնատար անձը խնդրել է իրեն խոստովանել իր կողմից իրականում չկատարված բնակարանային գողության դեպքը` խոստանալով օժանդակել քրեական գործի կարճման կամ տուգանքի նշանակման դեպքում այն վճարելու հարցում:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վստահելով պաշտոնատար անձին, ինքը ստորագրել է ոստիկանության հիշյալ բաժնում կազմված, մեղայականով ներկայանալու վերաբերյալ արձանագրության տակ:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Սեյրան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Մասնավորապես` կատարված մի շարք քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի, ինչպես նաև ոստիկանության նույն բաժնի այլ ծառայողների գործողություններում բացակայում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմերը:

Այս կերպ՝ Սեյրան Հ.-ն ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցներին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ոստիկանության ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

 Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Սեյրան Հ.-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ