News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բունդեսթագի բանաձեւը կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին Հայաստանի ԱԺ-ում հայտնել է Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակ Էդելգարդ Բուլմանը իր հայ գործընկեր Էդուարդ Շարմազանովի հետ ճեպազրույցի ընթացքում:

Նա հիշեցրել է, որ հունիսի 2-ին Բունդեսթագում կանցնի ՔԴՄ/ ՔՍՄ խմբակցությունների, Սոցիալ դեմոկրատական կուսակցության ու «Կանաչներ» խմբակցության բանաձեւի նախագիծը: Բանաձեւում առաջին հերթին դատապարտվելու է հայերի ու այլ քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված բռնությունները: «Առաջին հերթին կարեւոր է միշտ կենդանի պահել անցյալի մասին հիշողությունը: Հենց այդ պատճառով էլ մենք կհարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նաեւ կդատապատենք Գերմանական կայսրության տխրահռչակ դերը, որը չի կանգնեցրել գլխավոր դաշնակցի՝ Օսմանյան Թուրքիայի հանցագործությունները»,- հայտնել է փոխխոսնակը:

Նա հիշեցրել է, որ 1998-ին Գերմանիայի կառավարությունը հրապարակել է մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններին: Այդ փաստաթղթերից հետեւում է, որ կայսերական Գերմանիան դիվանագիտական ալիքներով գիտեր, թե ինչ է կատարվում Օսմանյան կայսրությունում: Դրա համար էլ հիմա Գերմանիան պատմական պատասխանատվություն է ստանձնում, հավելել է Բուլմանը:

Անցած տասնամյակներին գերմանական ժողովուրդը բավականին հուշարձաններ է կանգնեցրել, որպեսզի չմոռանա այն մասին , ինչ կատարվել է հրեա ժողովրդի հետ, ու չմոռանա Գերմանիայի պատասխանատվությունը կատարվածի համար:

Պետք է հիշել ոչ միայն հանցագործություններին անմիջական մասնակցության, այլեւ սերունդների պատասխանատվության մասին: Միայն այդ դեպքում կարող է արմատանալ հիշողության մշակույթը, շեշտել է նա:

Չի կարելի չհիշատակել, որ Թուրքիայում շատանում են այն մարդիկ, որոնք համարձակվում են խոսել իրենց անցյալի մասին, այն մասին ինչ կատարվել է իրենց երկրում:

«Մենք կարող ենք օգնել Հայաստանի ու Թուրքիայի հասարակություններին ճանապարհներ գտնել երկխոսության համար ու միասին առերեսվել իրենց պատմությանը: Մենք կարծում ենք, որ սա այն ճանապարհն է, որով այդ երկրները կարող են գնալ՝ սկսելով հարաբերություններ ու երկխոսություն»,- ամփոփել է Բունդեսթագի փոխխոսնակը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ