News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի Վազիանիի զորավարժարանում կայացել է Noble Partner-2016 վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունների ցուցադրական եզրափակիչ վարժանքը:

Զորավարժություններին մասնակցել է ուժեղացված մակարդակի դասակի համատեղ ստորաբաժանումը՝ M1A2 ABRAM մեկ ամերիկյան տանկ, M2 BRADLEY մեկ ՀՄՄ, Տ-72 տանկ, եւ ՀՄՄ 2: Օգտագործվել են նաեւ Սու-25 օդանավ, UH-1H Iroquois ուղղաթիռ, 105 մմ ամերիկյան հաուբից եւ բրիտանական 81 մմ ականանետ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Համատեղ զորավարժությունների ցուցադրական եզրափակիչ վարժանքին ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, խորհրդարանական մեծամասնության ու փոքրամասնության ներկայացուցիչներ, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ