News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով տուժած ուղեւորների վիճակը կայունանում է:

Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը NEWS.am-ին ասաց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, երեքի վիճակը կայուն է դրական դինամիկայով:

Հիվանդանոցում բուժում ստացող մեկ տուժած էլ այսօր դուրս է գրվել:

Նշենք, որ տուժածներն են վարորդ 27-ամյա Արկադի Ղարիբյանը, ուղեւորներ 43-ամյա Աշոտ Խուրշուդյանը, 39-ամյա Արկադի Սահակյանը, 29-ամյա Անդրեյ Հակոբյանը, 56-ամյա Աշոտ Խումսոյանը, 28-ամյա Էդգար Հակոբյանը, 37-ամյա Արտյոմ և 32-ամյա Արթուր Միլիտոսյանները: Ուղեւորներից մեկը՝ 56-ամյա Տիգրան Խաչատրյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Տուժածները Գյումրիի Կենտրոնական շուկայի աշխատակիցներ են, միասին գնացել էին Նոր Հաճն՝ հոգեհանգստի: Վթարը տեղի է ունեցել Գյումրի մտնելու ճանապարհին, միկրոավտոբուսը հարվածել է խանութներից մեկի մոտ գտնվող հենասյանը:

Վթարի հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ