News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

EgyptAir ավիաընկերության Airbus A320 օդանավի վթարից զոհված ուղեւորների մասունքների անալիզը վկայում է օդանավում պայթյունի մասին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով քրեագետ փորձագետներին:

Նրանց խոսքով՝ դրա հետ մեկտեղ պայթուցիկ  նյութի հետքեր դեռ չեն հայտնաբերվել:

Փորձագետներից մեկը, որն անձամբ է մասնակցել մասունքների զննությանը, գործակալությանը հայտնել էր, որ Կահիրե է բերվել դիակների 80 մասունք: «Դրանք բոլորն այնքան մանր են, որ անգամ մեկ մարմնի ամբողջական գլուխ կամ ձեռք չկա: Տրամաբանական բացատրությունն այն է, որ պայթյուն է հնչել», — մեջբերում է Associated Press-ը քրեագետի խոսքը:

Մայիսի 20-ին Եգիպտոսի իշխանությունները գտել էին անհետացած օդանավի ուղեւորներից մեկի դիակի առաջին մասունքը եւ նստատեղից մի կտոր: Նույն օրը հայտնաբերվել էին ուղեւորների անձնական իրերը: Դրանք գտել էին Ալեքսանդրիա քաղաքից 290 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում:

Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող օդանավը ռադարների էկրաններից անհետացել էր մայիսի 19-ին: Օդանավում եղել էին 12 երկրների 66 քաղաքացիներ:

Մայիսի 21-ին Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննությունների եւ վերլուծության բյուրոն հայտնել էր, որ օդանավի ավտոմատ համակարգը կապը կորցնելուց մի քանի րոպե առաջ ծխի առկայության ազդանշաններ է տվել: Փորձագետները դա բացատրում են հրդեհ առաջանալու հանգամանքով, որը կարող էր բռնկվել օդաչուների սրահի մոտ գտնվող զուգարանի խցիկում, հայտնում է Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ամենաշատ