News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Փամբակ–Դարանակ գյուղի միջնակարգ դպրոցում կայացել  է աշակերտների իրականացրած համայնքային ծրագրի շրջանակներում  վերանորոգված դահլիճի բացման արարողությունը: Աշակերտական հասարակական կազմկերպությունը՝ «ԱՀԿ»-ն, ստեղծվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում՝ որպես առաջնահերթ լուծում պահանջող համայնքային հիմնախնդիր ընտրելով դպրոցի միջոցառումների դահլիճի վերանորոգումը:

Հիմնախնդրի լուծման նպատակով,  «Հայաստանի պատանեկան նվաճումները» դեռեւս մարտ ամսին Փամբակ–Դարանակի  պատանի հասարակական գործիչներին  տրամադրել էր  150 հազար դրամի չափով դրամաշնորհ: Դրամաշնորհային մրցանակն աշակերտներին  հանձնվել էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից:  Հենց այդ  գումարով էլ ԱՀԿ անդամաները  ձեռնարկեցին վերանորոգման աշխատանքները` ներկեցին դահլիճի պատերը, գնեցին վարագույրներ եւ նորոգեցին  հատակը:

Մարտի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած՝ «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի՝ ԱՀԿ-ին դրամաշնորհների տրամադրման միջոցառման ընթացքում, կազմակերպիչների հրավերով միջոցառմանը ներկա գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը  հայտարարել էր, որ ծրագրի իրականացման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության դրամաշնորհ ստացած 12 ԱՀԿ-ից յուրաքանչյուրին կտրամադրի 100 հազարական դրամ՝ իր ընտանիքի միջոցներից:

 

Վերանորոգված դահլիճի բացմանը մասնակցել է նաեւ ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ձեռնարկատիրությունը պահանջում է գիտելիքներ եւ փորձ: Դրանք ձեռք են բերվում համառ աշխատանքի շնորհիվ՝ քայլ առ քայլ: Վաղ տարիքում, թեկուզեւ փոքր դրամագլխով, բիզնես գործունեություն ծավալելը մեծ հիմքեր է ստեղծում հետագայում, ավելի մեծ մասշտաբի գործարարությամբ զբաղվելու համար: Առավել գնահատելի է այն, որ աշակերտները՝ գումար վաստակելով, իրենց առջեւ դրել եւ իրագործել են չափազանց կարեւոր նպատակ` դպրոցի դահլիճի վերանորոգումը: Ինձ համար, որպես գործարարի, հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ աշակերտներին հաջողվել է կազմել բիզնես-պլան՝ թիմային աշխատանքի միջոցով, ինչը ապագայի չափազանց կարեւոր փորձառություն է՝ հաշվի առնելով հայկական միջավայրի առանձնհատկությունները», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի առաջին հատվածում  աշակերտները  հնարավորություն են ունեցել ծանոթանալու  ձեռներեցության  հիմունքներին, հիմնելու  գործարար ընկերություն եւ զբաղվելու ձեռներեցությամբ: Այդ ընթացքում նրանք կատարել են շուկայի հետոզոտություն եւ պահանջարկի ուսումնասիրման արդյունքում որոշում են կայացրել արտադրել մարզում մեծ պահանջարկ վայելող «Գավառի փախլավա» անուշեղենը: Որպես մարքեթինգային գործիք` պատանի ձեռներեցները սպառողներին անվճար տրամադրել են հայտնի փախլավայի բաղադրատոմսը, իսկ տանտիրուհիներին առաջարկել են գնել  փախլավան պատրաստելու «լրացնող արտադրանքը»` խոհանոցային սրբիչ եւ գոգնոց:

Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները ոչ միայն հնարավորություն են ունեցել ձեռք բերել տնտեսագիտական եւ ֆինանսական կայուն գիտելիքներ, այլ նաեւ  միաժամանակ ծանոթանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ)  հայեցակարգին եւ մշակել  իրենց աշակերտական գործարար ընկերության ԿՍՊ ռազմավարությունը: Այդ կապակցությամբ էլ պատանի ձեռներեցներն իրենց գործարար շահույթից 10 հազար դրամ հատկացրել են իրենց նախաձեռնած՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի իրականացման համար եւ այդ  գումարն ավելացրել այն միջոցներին, որոնք պետք է ուղղվեին դահլիճի վերանորոգմանը:

Ծրագրի երկրորդ հատվածում աշակերտներն իրենց գործարար ընկերությունը վերափոխել են հասարակական կազմակերպության եւ ձեռնամուխ եղել համայնքային վերոհիշյալ խնդրի լուծմանը: Բազմաթիվ համայնքային խնդիրներից պատանի հասարակական գործիչներն ընտրել եւ ցանկացել են լուծել հատկապես դահլիճի խնդիրը: Աշակերտական հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Դաշյանն այդ առնչությամբ ասել է. «Դահլիճը գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որ միջոցառումներ կազմակերպելը դարձել էր գրեթե անհնար: Այդ պատճառով բավականին երկար ժամանակ դպրոցում ոչ մի միջոցառում չէր կազմակերպվում: Աշակերտներն անհամբերությամբ էին սպասում բացման արարողությանը եւ արդեն մշակել են միջոցառումների անցկացման խիտ ժամանակացույց: Մեր ունեցած միջոցներն ուղղել ենք կոսմետիկ նորոգման աշխատանքների իրականացմանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ