Հայաստանի Հատուկ քննչական ծառայության ծանրաբեռնվածությունը տարիների հետ աճում է: Այս մասին խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ՀՔԾ ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
Եթե 2012-ին ծառայությունը քննում էր 204 գործ, ապա 2013-ին՝ 239, 2014-ին՝ 546, իսկ 2015-ին՝ 761:
Քննիչները 413 նյութ են նախապատրաստել եւ քննել 1737 դիմում, ինչը կրկնակի շատ է, քան 2014-ին:
Յուրաքանչյուր քննիչին բաժին է ընկնում միջինում 7-8 գործ եւ 3-4 նյութ միաժամանակ: