News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի Քնեսեթը եւս չորս տարով երկարաձգել է մարդու կլոնավորումն արգելող օրենքի գործողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով The Jerusalem Post թերթը:

«Հաստատված օրենքի համաձայն՝ մարդու կլոնավորումը մինչեւ 2020թ կմնա անօրինական, նույնիսկ եթե տեխնոլոգիան հասանելի դառնա»,- գրում է թերթը:

Պարբերականի տվյալներով, օրինագիծը, որը հաստատվել է խորհրդարանի կողմից «արգելում է ցանկացած մեթոդաբանություն, որոնք կապ ունեն մարդու կլոնավորման հետ՝ չմանրամասնելով կլոնավորման միջոցները»: The Jerusalem Post -ը նշում է, որ «օրենքը ուղղված է փաստաթղթում չհիշատակված նոր տեխնոլոգիաներով այս արգելքը շրջանցելու ցանկացած փորձի կանխմանը»:

Միաժամանակ իսրայելցի օրենսդիրները տարբերակում են կլոնավորումը եւ բժշկական մեթոդաբանոււթյունների զարգացումը, որոնք «տեսականում ունակ են հանգեցնել մարդու կրկնօրինակների ստեղծմանը»,գրում է թերթը: «Մեր ձգտումն է հնարավորինս խթանել բժշկական հետազոտությունների առաջընթացը, հանուն դրա մենք տարբերակում ենք հետազոտությունները ու մարդկանց վրա փորձարկումները ու մարդու կլոնավորումը»- մեջբերում է թերթը Քնեսեթի գիտության ու տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ուրի Մաքլեւի խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ