Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանայ Ղազարյանը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ տնօրինության համար հիմք է հանդիսացել Խադ քահանայի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու փաստը եւ կանոնավոր ծառայության վերադառնալու ցանկության բացակայությունը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի իր ավազանի անունով` Վիգեն Ղազարյան: