News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը արտասահմանյան փոխառու միջոցներ է փնտրում վերելակների արդիականացման համար: Այդ մասին հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հանրապետության 2015-ի բյուջեի իրականացման վերաբերյալ հաշվետվության ընթացքում:

«Վերելակների մեծ մասը ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է, բայց մենք լուրջ բանակցություններ ենք վարում միջազգային կազմակերպությունների հետ», - հայտնել է Արեյանը:

Այս եւ այլ հարցեր կօգնի լուծել ԲԿՏ-ի օրենսդրության բարեփոխումը:  

Երկու օրենք` «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» եւ «Կոնդոմինիումի մասին», գործնականում չեն լուծում նշված հարցը: Այստեղ հիմնական ռիսկը ներդրումները հետ բերելու հնարավորությունն է: Վարչապետի հրահանգով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կոչված է այս երկու օրենքը միավորել մեկի մեջ եւ կատարել անհրաժեշտ փոփոխությունները:   

Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ արդեն բանակցություններ են վարվում արտասահմանցի խորհրդատուների հետ: Նախատեսվում է նորոգել ոչ միայն խցիկները եւ մեխանիզմները, այլեւ հեռակառավարման համակարգեր տեղադրել: 

Տեղային հարցերը լուծվում են ընթացիկ ֆինանսավորման հաշվին: Այսպես,  2016-ին   98 մլն դրամ կհատկացվի (մոտ 205 հազար դոլար, խմբ.) քաղաքի 10 շրջանում վթարային վերելակների նորոգման համար: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ