News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական դիտորդական խումբը՝ լրագրողների հետ միասին, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ, խումբը նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով օժանդակել Պաշտպանության բանակի զինվորական հրամանատարների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում:

Նախարարին ուղղված բաց նամակում ասվում է.

«Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Հարգելի պարոն Նախարար,

Սույն թվականի մայիսի 23-ին Դուք հայտնեցիք հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղը անվտանգ է: Սակայն, դրանից մեկ օր առաջ, ԼՂՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում հայտնեց, որ Արցախի իշխանությունները առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր, եւ միջոցներ են ձեռնարկել թալիշցիներին այլ բնակավայրերում բնակեցնելու համար:

Տեղում իրավիճակը գնահատելու համար, պաշտոնական անձանց հայտարարությունների միջեւ առկա հակասության պատճառը բացահայտելու նպատակով, քաղաքացիական դիտորդական խումբ՝ լրագրողների հետ միասին, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ:

Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ Թալիշի հատվածի առաջնագծում ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինվորական հրամանատարների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում:

Դիտորդական խմբի անդամներ՝

Անդրիաս Ղուկասյան

Արամ Թարվերդյան

Դավիթ Հովհաննիսյան

Մուշեղ Դանիելյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ