News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր բանակից խուսափած որդին` Տիգրանը, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում է եղել, իսկ կրակել սովորել է «Տիրում»:

«Ինքը Գորիսի տարածաշրջանի երիտասարդ երկրապահների նախագահն ա, էդ էլ կկատարի, մի բան էլ կկատարի, դու շատ մի նեղվի: Ես ոչ մեկին չեմ դիմել` ազատեն ծառայությունից: Եթե ես իմ ձեռքով պատերազմի ժամանակ տարել եմ սահման, ես կդիմեմ, որ ազատե°ն»,-ասաց Սուրիկ Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե ում է դիմել, որ որդուն ազատեն ծառայությունից:

Սուրիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ Տիգրանն անպայման ծառայելու է: Նա նշեց, որ որդին առողջական խնդրի պատճառով չի ծառայել, բայց հիմա նորմալ է առողջական վիճակը. «Ծառայելու ա, ծառայելու ա, դու շատ մի մտահոգվի, հիմա նորմալ ա վիճակը, ժամանակը գա, կգնա կծառայի, քեզ քեֆին կանչելու եմ»:

Պնդմանը, թե կոնկրետ ե՞րբ է կատարելու օրենքով սահմանված իր պարտքը, Սյունիքի մարզպետն արձագանքեց. «Կարեւորը, որ ինքը սահմաններին ծանոթ ա, լրիվ տիրապետում ա»: Նրա խոսքով, որդին իր հետ առաջնագծում է եղել ապրիլյան օրերին: Հարցին` եթե չի ծառայել, ի՞նչ է արել առաջնագծում, տիրապետո՞ւմ էր զենքին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Առաջնագծում սահման էր պահում, հերթապահում էր: Տիրապետում է զենքին»: Իսկ որտե՞ղ է սովորել զենքին տիրապետելը հարցին էլ զարմացած հակադարձեց. «Հայաստանի հանրապետությունում էնքան Տիրեր կան, որ յուրաքանչյուր մարդ կարա գնա սովորի, էդ դու ես, որ խուսափում ես»:

Տպել
Ամենաշատ