News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընթրել է վիետնամական սովորական ռեստորաններից մեկում, հայտնում է Independent–ը:

Բարաք Օբաման ամերիկացի հեռուստահաղորդավար ու շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի հետ այցելել է Հանոյում գտնվող մի ռեստորան: Նրանք պատվիրել են արիշտա ու սառը գարեջուր՝ ընթրիքի համար վճարելով 6 դոլար: Շեֆ խոհարարը իրենց ներկայացված հաշիվը լուսանկարել է ու տեղադրել թվիթերում: Հյուրերը նստել էին սովորական պլաստիկ աթոռների վրա: Ռեստորանի այդ սրահում սովորական այցելուներ էլ կային:

Ռեստորանի ելքի մոտ Օբամային սպասում էին տեղի բնակիչները: Նախագահը ողջունել է նրանց, հետո նոր նստել իր լիմուզինը:

Ռեստորան այցելությունը ծրագրված չէր: Լրագրողներին ներս չեն թողել: Լուսանկարները այցելուներն են արել իրենց բջջային հեռախոսներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ