News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է համակարգել ջանքերը ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ու Սիրիայում քրդական աշխարհազորի հետ՝ Ռաքքան ազատագրելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ռաքքան, ինչպես եւ Իրաքի Մոսուլ քաղաքը ահաբեկչական կոալիցիայի նպատակներից մեկն է: Մենք վստահ ենք, որ այդ բնակավայրերը կարելի է ավելի արագ ու արդյունավետ ազատագրել, եթե մեր զինվորականները ավելի շուտ սկսեին համակարգել իրենց գործողությունները»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ հիմա կա հնարավորություն, որ «նման համակարգումը կկայանա»:

«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ Ռուսաստանի ուժերը ու ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ավիացիան պետք է սինխրոն աշխատեն, համակարգված ու օգնեն նրանց, ովքեր ներքեւում են՝ երկրի վրա, դիմակայել ահաբեկչական ջոկատներին: Նախեւառաջ խոսքն իհարկե Սիրիական արաբական հանրապետության զինված ուժերի մասին է ու քրդական աշխարհազոի զանազան խմբերի, այդ թվում Դեմոկրատական միություն կուսակցության զինված թեւի»,- ասել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ