News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում 2015-ին ամբողջովին լուծվել է ամենավտանգավոր, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների խնդիրը: Այս մասին հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հանրապետության 2015-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության ընթացքում:

Պետական բյուջեից 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին հատկացվել է 1.6 մլրդ դրամ 235 բնակարան գնելու համար:

Ընդհանուր առմամբ 2015-ին այդ նպատակով հատկացվել է 5.6 մլրդ դրամ: Մնացած մասը տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը:

2014-ին 10 շենքերից հանվել եւ վերաբնակեցվել է 225 ընտանիք, 2015-ին՝ մնացած 235-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ