News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը մայիսի 23-ին ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին, (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով ավստրալիացի դիվանագետին` ԱԳ փոխնախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության իրականացման գործում` հույս հայտնելով, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-ավստրալական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում նոր լիցք եւ որակ կստանան:

Իր հերթին դեսպան Թեշը նշեց, որ Ավստրալիան մշտապես շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնելու ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ մշակութային փոխգործակցությունը: Նա բարձր գնահատեց Ավստրալիայի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր` կարեւորելով, մասնավորապես, արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Համոզմունք հայտնելով հայ-ավստրալական փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ ներուժի առկայության վերաբերյալ, դեսպանը հայտնեց իր երկրի պատրաստակամությունն ընդլայնելու երկկողմ տնտեսական ու գործարար կապերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ