News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Levi's ընկերությունը Google-ի հետ համատեղ պլանավորում է խելացի բաճկոն ստեղծել, հայտնում է Fashionmag-ը: Հագուստը ներկայացված կլինի Commuter հավաքածուում, որը նախատեսված է հեծանվորդների համար, փոխանցում է Lenta-ն:

Բաճկոնի թեւքերին հատուկ սարք կարած կլինի, որը, սինխրոն աշխատելով սմարթֆոնի հետ, թույլ կտա երաժշտություն լսել կամ երթուղու մասին տեղեկություն ստանալ: Արտադրողների խոսքով՝ վաճառքը կարող է սկսվել արդեն 2017-ին:

Levi's (Levi Strauss & Co.) ընկերությունը հիմնվել է 1853-ին Սան Ֆրանցիսկոյում Լիվայ Սթրոսի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ