News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չեխական Բեչով քաղաքի ամրոցում հատակի տակ գտնվող գաղտնարանում հայտնաբերված 125 տարեկան գինին մատուցել են համտեսողներին:

Ըստ NTDTV-ի, 1985 թվականին հայտնաբերված գաղտնարանն իսկական գանձ է գինու սիրահարների համար: Այնտեղ հազվագյուտ տեսակների ավելի քան 130 շիշ գինի է հայտնաբերվել, որոնք շշալցվել են դեռեւս XIX դարի 90-ական թվականներին: Երկրորդ համաշխարհայինի ավարտին ամրոցի տերերը թաքցրել են գինին՝ մտավախություն ունենալով, որ զինվորները կթալանեն մառանը:

Հիմա չեխական իշխանությունները հրավիրել են սոմելիեներին՝ գինիների արժեքը պարզելու համար:

Որոշ շշեր ավելի քան 30 հազար դոլար են գնահատվել: Իսկ ընդհանուր առմամբ հավաքածուի արժեքը կարող է հասնել 1 մլն 200 հազար դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ