News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Մասնավորապես, ապօրինի շինարարության եւ հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7  դեպք:

Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 6 արձանագրություն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը:

Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել գյուղմթերքների սեզոնային շուկաների վերագործարկմանը:

Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ կանխման աշխատանքները: Նախորդ շաբաթ տվյալ իրավախախտման    դեպքով  կազմվել է  53 վարչական արձանագրություն:

Խորհրդակցության ընթացքում շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2016թ. ծրագրով նախատեսված կենտրոնական եւ բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարաել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը:

«Այս մասով մենք պարտավորություններ ունենք միայն մեր համաքաղաքացիների նկատմամբ եւ պարտավոր ենք վերահսկել կատարվող աշխատանքների որակը:  Որակ չապահովող կազմակերպությունների հետ պայմանագրերը պետք է անմիջապես խզվեն եւ դադարեցվեն բոլոր աշխատանքները: Մենք անորակ աշխատանք չենք ընդունելու եւ սա պետք է լինի միակ եւ հստակ բանաձեւը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցություն ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է հունիսի 1-ից բակերում, խաղահրապարակներում, այգիներում եւ պուրակներում անցնել լուսավորության ամառային ռեժիմի:

Տպել
Ամենաշատ