News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում, 2015թ.-ին 10 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել միայն Արագածոտնի մարզի Մելիք, Ուջան, Կաքավաձոր, Շղարշիկ, Գետափ համայնքներում: Ընթացիկ տարում այս մարզից եւս 4 ընտանիք է ընդգրկվել ծրագրում: Դրանցից 2-ը՝ Ավան համայնքում:

Համագործակցող կողմերի ղեկավարներն ու աշխատակիցներն Ավան համայնքում մասնակցել են Սարգսյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը: Կամավորներն ընտանիքին օգնել են ծածկի բետոնացման աշխատանքները կատարելու հարցում:

Սարգսյանների երեք երեխաները ծնվել են ընտանիքի հոր՝ Նորիկի ծնողների տանը: Այստեղ նրանք  ապրել են  չորս հորեղբայրների հետ. ինը անձ՝ երեք սենյակում: Նորիկը տարիներ շարունակ ջանացել է տարրական նվազագույն պայմաններ ստեղծել իր ընտանիքի համար, սակայն քսանմեկ տարի առաջ կառուցած անշուք սենյակներից բացի՝ այլ հարմարություն չի կարողացել ստեղծել: Սենյակներից մեկը տարիներ շարունակ ծառայել  է եւ՛ որպես խոհանոց,  եւ՛ որպես լոգարան:

 «Բոլոր այս տարիներին երազել եմ տան մասին: Երեխաներիս հասակ առնելուն զուգահեռ, մեծացան նաեւ ընտանիքի ծախսերն,  ու այդպես էլ չկարողացա ավարտել տան շինարարությունը: Բայց հպարտ եմ, որ այս պայմաններում անգամ երեք զավակներս էլ առաջադեմ գտնվեցին ուսման մեջ եւ անվճար բարձրագույն կրթություն ստացան: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ում աջակցությամբ, այսքան տարիներ հետո,  վերջապես հնարավորություն կունենանք ապրելու կենցաղային բավարար պայմաններում»,- ասել է Նորիկ Սարգսյանը:

 «Դժվարությունը, խնդիրները ստիպում են ամրանալ եւ պայքարել՝ հաջողության հասնելու համար: Սա կյանքի փորձով ապացուցված ճշմարտություն է: Բայց երբ այդ խնդիրները դառնում են տեւական՝ թուլանում է նպատակին հասնելու կամքը: Նման դեպքերում՝ ցանկացած աջակցություն կարեւոր ու անգնահատելի է դառնում: Բնակարանաշինության ծրագրով մենք այդ աջակցող ձեռքի դերն ենք ստանձնում: Պիտի ասեմ, որ այս ծրագրի շնորհիվ իրականացվում է ոչ պակաս կարեւոր եւս մեկ առաքելություն. Կամավորության գաղափարի շուրջ համախմբվելու ձգտումը: Արդյունքում երջանկության զգացում է ապրում եւ՛ ամուր տանիքի տակ հայտնված ընտանիքը, եւ՛ նրան այդ հնարավորությունն ընձեռող կողմը: Ուրախ եմ այս համագործակցության եւ աշխատակիցների պատրաստակամության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 «Հինգերորդ տարին է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվում է բնակարանաշինության ծրագիրը, որի արդյունքում  հարյուրից ավելի ընտանիքների համար լուծվել է բնակարանի խնդիրը: Իհարկե, ծրագրի հիմնական շեշտը դրված է սահմանամերձ գյուղերի վրա, սակայն աշխատում ենք աչքաթող չանել այսպիսի ծանր պայմաններում ապրողներին եւս: Այս ընտանիքը մեկն է երջանիկ այն 41-ից, որն անցյալում  է թողնելու տնազրկության ծանր հոգսը»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2016թ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար հատկացրել է  գրեթե 105 մլն. ՀՀ դրամ /2015թ.-ին՝ 100 մլն. ՀՀ դրամ/: 2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, մինչեւ տարեվերջ, աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ