News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում 2015-ին 20 պոմպային կայան է տեղակայվել եվրոպական կառույցների տրամադրած միջոցների հաշվին: Այս մասին հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հանրապետության 2015-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության ընթացքում:

Ծրագիրը նախատեսում է ջրամատակարարման 152 կմ երկարությամբ նոր ցանցեր կառուցել, 13 հազար նոր հաշվիչներ տեղադրել, ինչպես նաեւ 30 բակային կայան, որոնցից 2015-ին տեղադրվել է 20-ը:

Ֆինանսական համաձայնագիրը կնքվել էր 2013-ին եւ բաղկացած է 7 մլն դոլար ՎԶԵԲ սուվերեն վարկից, Եվրոպական ներդրումային բանկի 7 մլն դոլար վարկային համաձայնագրից եւ Եվրոպական հարեւանության ներդրումային գործիքի շրջանակներում 7 մլն դոլար դրամաշնորհից:

Ծրագրի իրականացման արդյունքում ջրի կորուստները պետք է մոտ 30 տոկոսով պակասեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ