News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար սըր Սումա Չաքրաբարտին պետք է մայիսի 24-25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում մարդու իրավունքների հարց բարձրացնի: Այս մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ ՎԶԵԲ-ին ուղղված նամակում:

ՎԶԵԲ-ը միջազգային ֆինանսական միակ կազմակերպությունն է, որը բազմակուսակցական ժողովրդավարությունը եւ բազմակարծությունը խթանող երկրներին աջակցության քաղաքական մանդատ ունի:

«Ադրբեջանի կառավարությունը կոշտ բռնաճնշումներ է կիրառում լրագրողների, լրատվամիջոցների, ակտիվիստների եւ անկախ կազմակերպությունների նկատմամբ»,- հայտարարել է Human Rights Watch-ի՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների գծով մասնագետ Ջեսիկա Էվանսը:

Ըստ հայտարարության, այդպիսով Ադրբեջանի կառավարությունն անտեսում է քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները, որոնք ամրագրված են ՎԶԵԲ-ի կանոնադրությունում:

Human Rights Watch-ը սըր Չաքրաբարտիին կոչ է անում Բաքվում հայտարարել Ադրբեջանում մի շարք բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես.

Ազատ արձակել ակտիվիստներին, լրագրողներին եւ իշխանությունների մյուս քննադատներին, որոնք ձերբակալվել են քաղաքական շարժառիթներով, այդ թվում՝ Հադիջա Իսմայիլովան;

Դադարեցնել հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ քաղաքական շարժառիթներով հետապնդումները, նրանց հաշիվների սառեցումը;

Չեղարկել ոչ կառավարական կազմակերպությունների մամուլի համար օրինական աշխատանքն անհիմն կերպով ճնշող օրենքները:

«Բանկը պետք է Ադրբեջանի ղեկավարության ուշադրությունը հրավիրի հետեւյալ հանգամանքի վրա. այս պահանջներին Ադրբեջանի կառավարության համապատասխանատությունն ուղղակիորեն կազդի այդ երկրում բանկի գործողությունների վրա»,- հայտարարել է Էվանսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ