News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հնդկաստանում աննախադեպ շոգ եղանակի պատճառով ճանապարհների ասֆալտը հալչում է: Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Ականատեսների վկայությամբ, տարբեր հատվածներում կարելի է կոշիկներ տեսնել, մարդիկ դժվարությամբ են ճանապարհ անցնում:

Հուջարաթում, որտեղ նկարահանվել է տեսանյութը, օդի ջերմաստիճանը հասել է 36 աստիճանի: Ռաջաստան նահանգի Փհալոդի քաղաքում երկրի համար ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել՝ 51 աստիճան տաքություն: Օդերեւութաբանները նախազգուշացնում են օդի ջերմաստիճանի հետագա բարձրացման մասին, արտակարգ ծառայությունները պայքարում են էլեկտրաէներգիայի անջւատումների դեմ:

Ընդհանուր առմամբ, աննախադեպ շոգից տուժել է 13 նահանգ, որտեղ շուրջ 330 մլն մարդ է բնակվում: Հաղորդվում է հարյուրավոր մահվան դեպքերի, այդ թվում՝ ինքնասպանությունների մասին: Ռաջաստան, Մահարաշտրա եւ Հուջարաթ նահանգներում գետեր, լճեր եւ ջրամբարներ են ցամաքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ