News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից յոթնյակ երեխաները՝ Ալեքսիսը, Բրենդոնը, Ջոելը, Քելսին, Քեննի կրտսերը, Նատալին եւ Նաթանը, ավարտել են դպրոցը: Այս մասին գրում է Cosmopolitan-ը:

1997 թվականին ամերիկյան Այովայից ՄաքՔոհի ընտանիքը մեծ ճանաչում ձեռք բերեց: Բազմապտուղ հղիությունն առաջինն էր աշխարհում, երբ բոլոր յոթ երեխաները ողջ էին մնացել: Փոքրիկները ժամկետից 9 շաբաթ վաղ էին ծնվել եւ շուրջ 450 գրամ էին կշռում:

Դպրոցն ավարտելուց հետո նրանց Միսուրիի Հանիբալ-Լագրանջի համալսարանում ամբողջական կրթաթոշակ են առաջարկել: Սակայն ոչ բոլորն են շարունակելու ուսումը: Բրենդոնը պատրաստվում է ծառայել բանակում, իսկ Քելսին մտադիր է երաժշտական կարիերայով զբաղվել:

Ըստ Gazeta-ի, ՄաքՔոհիները նաեւ իրենցից մեկ տարով ավագ քույր ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ