News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մոտ ապագայում երկու ֆիլմ կնկարահանի։ Դրանցից մեկը նվիրված կլինի քառօրյա պատերազմին, իսկ մյուսը կլինի կոռուպցիայի մասին ու «մի տեսակ դաստիարակչական բնույթ կունենա»։

«ՉԻ» - Այս օրերին, երբ բոլորը խոսում են գոտիները ձգելու եւ զուր տեղը ավելորդ միջոցներ չվատնելու մասին, հայկական սինեմատոգրաֆի մեծ երախտավորն իզուր է միաժամանակ երկու տարբեր ֆիլմեր նկարում։ Կարելի է համատեղել այդ երկու թեմաները եւ բավարարվել մի ֆիլմով։ Կարող ենք նույնիսկ սցենարը հուշել։

Կոռումպացված չինովնիկը պատահաբար հայտնվում է ռազմական գործողությունների կիզակետում, իսկ այնտեղ, պարզվում է, զինվորները փամփուշտ չունեն, որովհետեւ ինքը փոշիացրել է պետական միջոցները։  Զինվորները  նրան  տփում են եւ հետ ուղարկում։ Սա վերադառնում է Երեւան, դառնորեն զղջում, վերադաստիարակվում, պետությանը վերադարձնում թալանածը, ու կես ժամ անց հեռուստացույցով տեղեկանում, որ հայկական զորքերը հենց նոր թափ–թազա զենքերով մտան Գյանջա։

Միայն թե՝ չարժե ֆիլմի վերջում գրել «հիմնված է իրական փաստերի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ