News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ Երեւանի պետական համալսարանը ծառայողական ավտոմեքենաների կրճատման ծրագրի շրջանակներում մտադիր է կրճատեք իր տրակտորը եւ բեռնատարը։

«ՉԻ» - Ինչ խոսք՝ բեռնատարը նույնպես մեքենա է։ Հնարավոր է նույնիսկ, որ ծառայողական  լինի  (հաշվի  առնեով ռեկտորի ֆիզիկական «չափորոշիչները»)։ Իսկ տրակտորը կրճատելով էլ համալսարանական կրթության որակը հազիվ թե տուժի։ Այնպես որ իմաստուն որոշում է կայացվել։

Եվ ընդհանրապես՝ պետական մյուս հաստատությունները նույնպես կարող են առաջնորդվել այս սկզբունքով։ Եվ կրճատել, ասենք, լվացքի մեքենաները, սափրվելու էլեկտրական մեքենաները, կարի մեքենաները եւ այլն։ Չէ՞ որ դրանք նույնպես մեքենաներ են, իսկ կարեւորն, անկասկած, քանակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ