News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի ամենահարուստ մարդը, երկրի խոշորագույն դիվելոփեր Dalian Wanda Group-ի ղեկավար Վան Ցզյանլինը հայտնել է, որ առաջիկա 20 տարիներին ոչ եկամտաբեր է դարձնելու Չինաստանում «Ուոլթ դիսնեյ» ընկերության բիզնեսը, որի թեմատիկ պարկը հունիսի կեսերին պետք է բացվի Շանհայում:

Մայիսի 28-ին Ցզյանսի նահանգի վարչական կենտրոն Նանչան քաղաքում կբացվի Wanda City ժամանցային համալիրը, որը պետք է դառնա Disneyland–ի մրցակիցը:

Համալիրում կա առեւտրի կենտրոն , փակ ու բաց թեմատիկ պարկեր, մի շարք սրճարաններ, հյուրանոցներ, կինոթատրոններ, նաեւ բեմեր: Ըստ ընկերության տեղեկությունների բացօթյա պարկը նույն չափերի է լինելու ինչ Շանհայում բացվող Disneyland–ը:

Չինացի միլիարդատիրոջ կարծիքով Շանհայում կլիման այդքան էլ բարենպաստ չէ բացօթյա պարկի համար՝ ամռանը տասնյակ օրեր անձրեւ է տեղում, իսկ ձմռանը բավականին ցուրտ է լինում: Բացի դրանից մագնատը կարծում է, որ անցել են այն օրերը, երբ մարդիկ կուրորեն հետեւում էին Միքի Մաուսին ու Դոնալդ Դաքին: Նա նաեւ համարում է, որ այդ պարկի շինարարությունը չափից ծախսաշատ է: Հետեւաբար այնտեղ ստիպված են լինելու բարձր գներ սահմանել, իսկ դա նշանակում է հաճախորդներ կորցնել:

Վան Ցզյանլինը հայտարարել է, որ Disney-ն առհասարակ չպետք է գար Չինաստան: «Disney-ը չէր հավատոմ, որ Չինաստանում Wanda կա: Նրանք չպետք է մտնեին Չինաստան»: Wanda-ն մտադիր է ամբողջ երկրում 15-20 նոր ժամանցի գոտիներ բացել, դրա համար էլ Disney–ը Շանհայում իր միակ պարկով դժվար թե կարողանա դիմանալ մրցակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ