News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության տասնյակ անդամներ սպառնում են պաշտոնանկ անել վարչապետ Դեւիդ Քեմերոնին, գրում է Daily Mail-ը:

Թերթի փոխանցմամբ՝ պատգամավորներին վրդովել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին Քեմերոնի արած վերջին հայտարարությունը, որում խոսվում էր ԵՄ կազմից դուրս Մեծ Բրիտանիայի ինքնաոչնչացման մասին:

Նրա գնահատմամբ երկիրը հետընթաց կապրի, ինչը կհանգեցնի 820 հազար աշխատատեղի կորստյան, ՀՆԱ-ի 6-տոկոսանոց անկման միջին եկամտի 4-տոկոսանոց նվազման, ֆունտի արժեզրկման:

Պատգամավորներից շատերը կարծում են, որ այդ հայտարարությունը դիտավորյալ մոլորության մեջ է գցում մարդկանց: Բացի այդ, նրանք ընդգծել են, որ ընդամենը  կես տարի առաջ Քեմերոնը հայտարարում էր, որ Մեծ Բրիտանիան անկասկած կարող է գոյատեւել ԵՄ սահմաններից դուրս:

Այդ հայտարարությունից հետո պատգամավորները հայտնել են, որ մտադիր են հունիսի 23-ի հանրաքվեից հետո անվստահության քվե հայտնել վարչապետին՝ անկախ հանրաքվեի արդյունքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ