News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վրա միակողմանի պատժամիջոցներով ճնշում գործադրելու փորձերը մեզ չեն ստիպի հրաժարվել մեր սկզբունքային գծից եւ զիջել ազգային շահերը: Այդ ոչ բարեկամական քայլերին ռուսական պատասխանը համաչափ է եղել: Այս մասին հունգարական «Մադյար նեմզեթ» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է այդ սահմանափակումներին, ապա հարցը պետք է հղել նրանց, ովքեր եղել են պատժամիջոցային պարույրի նախաձեռնողը: Մենք չենք քննարկել եւ չենք քննարկելու պատժամիջոցների չեղարկման որեւէ պայման կամ չափանիշ»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ ԵՄ-ում դա կապում են ՌԴ-ի կողմից Մինսկի համաձայնագրերի կատարմամբ, սակայն Լավրովը կարծում է, որ դա աբսուրդ է, քանի որ «Ռուսաստանը Ուկրաինայում հակամարտության կողմ չի հանդիսանում»:

«Հարցի նման ձեւակերպումը Կիեւին հրահրում է անպատիժ սաբոտաժի ենթարկել Մինսկի համաձայնագրերի իրականացման միջոցները: Ստացվում է, որ ՌԴ-ԵՄ կապերը դարձել են Ուկրաինայի իշխանությունների անպատասխանատու գծի գերին», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ