News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միջերկրական ծովում EgyptAir-ի օդանավի ավիավթարից մի քանի րոպե առաջ օդաչուների խցիկում պատուհանների ջերմաստիճանի աճ է գրանցվել: Այս մասին հայտնում է եգիպտական «Ալ Ահրամ» թերթը:

«12:26-ին տեղեկություն է ստացվել օդանավի հրամանատարի օգնականի կողքին՝ օդաչուների խցիկի աջ պատուհանի ջերմաստիճանի բարձրացման մասին: Տեղեկությունները ստացվելուց 3 րոպե անց օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից:

«Շառլ դե Գոլի» օդանավակայանից դուրս գալուց առաջ օդանավը զննել էր EgyptAir-ի հաստիքային տեխնիկը, ով որեւէ խոտան չէր հայտնաբերել: Այդ փաստը մատյանում հաստատել էր օդանավի հրամանատար Մուհամմեդ Շաքիրը:

Reuters-ի փոխանցմամբ թռիչքի ժամանակ օդանավի էլեկտրոնային համակարգից 11 հաղորդագրություն է ստացվել, որոնք վկայում էին շարժիչի նորմալ աշխատանքի մասին:

Հիշեցնենք, որ Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող Airbus A320  օդանավը մայիսի 19-ին Միջերկրական ծովի վրայով թռչելիս անհետացել էր ռադարների էկրաններից: Օդանավում եղել է 66 մարդ: Մեկ օր անց հայտնաբերվել էին օդանավի բեկորներն ու ուղեւորների դիակների մասունքները: Օդանավի կործանման հիմնական վարկածը ահաբեկչությունն է մնում, թեպետ ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ