News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի կարող անտեսել բացասական միտումները, որոնք առաջացել են Եվրոպայում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը գիտակցաբար խախտելուն ուղղված ՆԱՏՕ-ի քաղաքականության, այդ թվում՝ ռուսական սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ամրապնդման պատճառով: Այս մասին հունգարական «Մադյար նեմզեթ» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այդ գործողությունները ապակայունացնող եւ անհեռատես քաղաքականությունից բացի, որեւէ այլ կերպ անվանել հնարավոր չէ», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ ենթատեքստում ռուսական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ազգային անվտանգության համար ծագող ռիսկերի եւ սպառնալիքների կանխման համար:

Ընդ որում, Լավրովը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ում ի վերջո կգերիշխի առողջ բանականությունը, եւ նրանք իրենց մեջ ուժ կգտնեն առճակատման սխեմաներ կառուցելուց հրաժարվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ