News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան եւ ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացի մեջ, հայտնում է   « Գրուզիա On-line»-ը:

«Թող ոչ մեկը չկասկածի եւ դա որպես սպառնալիք չընկալի, դա բնական բան է. ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան եւ մտադիր եմ ակտիվորեն միանալ գործընթացներին», — ասել է նա:

Սաակաշվիլին նաեւ ազդարարել է իր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունում նոր դեմքերի հայտնությունը եւ նշել, որ նրանցից ոմանց հետ ակտիվ խորհրդակցություններ են վարվում:   

«Եվս մի քանի մարդու հետ բանակցություններ ենք վարում, որպեսզի նրանք միանան ցուցակին», — հավելել է նա:

Սաակաշվիլիի խոսքով, հետագա ամիսները կտրամադրվեն Վրաստանում քաղաքական նոր ընտրախավի ձեւավորմանը, որը «կհարստանա շատ նոր, հետաքրքիր մարդկանցով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ