News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ խորհրդարանը մայիսի 25-ին, 3-րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 17-ը, եւս 3-ը ձեռնպահ են մնացել, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Նշենք, որ առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել, իսկ երրորդ ընթերցումից առաջ կատարվել են միայն խմբագրական փոփոխություններ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ այս ընթացքում եղել են շտկումներ՝ որոշ նախադասություններ վերաշարադրվել են, մի երկու վրիպակ են գտել, խմբագրել: «Եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կուժեղացնեն Ընտրական օրենսգրքի նախագիծն ու այդ մեխանիզմները իրական կլինեն, մենք ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան կհրավիրենք՝ ներկայացնելու առաջարկություններ՝ փոփոխություններ կատարելու համար»,-ասել  է նա:

Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն, խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են: Դրանք տեղի են ունենալու բացառապես համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով): Եթե որեւէ կուսակցություն չի ստանում բացարձակ մեծամասնություն եւ երեք օրվա ընթացքում չի հաջողվում կոալիցիա ձեւավորել, ապա նախագահական ընտրությունների նման առաջին երկու տեղը զբաղեցրած ուժերի մասնակցությամբ տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլ:

Ընդ որում, առաջին փուլից հետո խորհրդարան անցած կուսակցությունները կարող են միավորվել երկրորդ տեղը գրաված ուժի հետ եւ կոալիցիա կազմել: Հաղթող ուժը (լինի առաջին, թե երկրորդ փուլի արդյունքում) ստանում է մանդատների առնվազն 54 տոկոսը, սակայն չի կարող ունենալ մանդատների թիվի 2/3-ից ավելին: Իսկ եթե ընտրությունների առաջին փուլում որեւէ ուժ ստացել է մանդատների 2/3-ից ավելին, այդ դեպքում մանդատներ են բաշխվում մյուս ուժերին, որպեսզի առաջատար ուժի տեսակարար կշիռը նվազի 2/3-ից:

Բացի այդ, երաշխավորված տեղեր են հատկացվելու առավել խոշոր 4 ազգային փոքրամասնություններին:

Նախատեսված է նաեւ էլեկտրոնային ցուցակների ներդրում, իսկ դիվանագետների եւ արտերկրում գործող հայկական ընկերությունների աշխատակիցների համար կգործի էլեկտրոնային քվեարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ