Չինական Huawei տեխնոլոգիական ընկերությունը դատի է տվել Samsung –ին պատենտի իրավունքների խախտման համար, հայտնում է Sina–ն:
Samsung-ը մեղադրվում է բջջային սարքերի համար անլար կապի տեխնոլոգիաների գործածման ժամանակ մտավոր սեփականության իրավունքները խախտելու մեջ:
Հայցը ներկայացվել է Քալիֆորնիայի դաշնային դատարան: Հայտարարության մեջ ասվում է, որ Huawei–ն հույս ունի ողջամիտ փոխհատուցում ստանալ Samsung–ի կողմից իր տեխնոլոգիաների գործածման համար: