News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում ունեցանք անընդունելի տարածքային կորուստներ եւ տարածքների հանձնման բացվող դուռ, որն արդյունքն է ոչ միայն քառօրյա պատերազմական գործողությունների, այլեւ նրան, որ տարիներ շարունակ հայկական կողմերը զլացան վարել իրապես արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«Այդ քնկոտ մոտեցումը մեր երկրի ճատատագրի հանդեպ հանգեցրին նրան, որ մենք կանգնած ենք հայկական շահերի համար բացառապես անընդունելի, կոնկրետ տարածքների դիմաց անորոշ կարգավիճակ ստանալու հեռանկարի դիմաց։ Եթե հայկական կողմերն անհապաղ քայլեր չձեռնարկեն, մեզ համար շատ դառն իրադարձություններ են սպասվում առջեւում»,- ասաց Արման Մելիքյանը։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունները, թե հայկական եւ միջազգային հանրության տեսակետները համընկնում է, որեւէ դրական բան չունի․ «Տարածքներ անորոշ կարգավիճակի դիմաց» բանաձեւի գործարկումը կհանգեցնի տարածքների կորստի եւ չի ավելացնի մեր անվտանգությունը, կսպասռի այն անվտանգության ռեսուրսը, որը մենք ունենք, իսկ քաղաքական տեսանկյունից կզրոյացնի Հայաստանի իրական միջազգային վարկը»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ կապված կորցրած 800 հա տարածքի մասին, Արման Մելիքյանը համոզված է՝ երկրի ղեկավարը նման հայտարարություն անելու իրավունք չուներ։

«Լավագույն դեպքում, կարող ենք սա համարել ռազմական գործչի հայտարարություն, որի համար տարածքը կարող է հանձնվել կամ գրավվել, ռազմավարական կամ մարտավարական նշանակություն ունենալ, սակայն ռազմական նախարարի մակարդակով արտահայտվելն անընդունելի է, այս ամեն ինչը պետք է դիտարկվի քաղաքական հարթության վրա։ Նա դաշտային գեներալի չպետք է փոխարինի, իր արտահայտություններով պետք է քաղաքական տեսլականն ասի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ