News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ազդեցիկ սենատոր հանրապետական Ջոն Մաքքեյնը «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Բաքվին կոչ է արել ազատել լրագրող Խադիջա Իսմայիլովային, սպառնալով հակառակ դեպքում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ: Այս մասին հայտնում է www.contact.az–ը:

Ի՞նչ է անձամբ սենատորի համար նշանակում լրագրող Խադիջա Իսմայիլովայի աշխատանքը, որը հետաքննում էր Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների բիզնեսը ու դրանից հետո կալանավորվել է: Պատասխանելով այս հարցին՝ սենատորն ասաց, որ Խադիջայի կալանքը դուրս է գալիս մեկ անձի սահմանից ու ընդգրկում հարցերի շատ ավելի լայն շրջանակ: «Խոսքը համարձակ ու քաջ կնոջ կողմից կոռուպցիայի բացահայտման մասին է: Կալանավորելով Խադիջային՝ կառավարությունը պայքարում է ժողովրդվարության ու մամուլի ազատության դեմ՝ ցույց տալով բոլորին, թե ինչ է պատահում նման գործունեություն ծավալելու դեպքոմ: Այսպիսով, սա միայն Խադիջայի անձնական պատմությունը չէ, այլ բարեփոխումների անհրաժեշտության վկայություն»,- նշել է սենատորը:

ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են Գլոբալ Մագնիտսկի օրինագիծը, որը ուղղված է ամբողջ աշխարհի պետական պաշտոնատար անձանց դեմ, որոնք խախտում են մարդու իրավունքները ու սենատոր Մաքքեյնը այդ փաստաթղթին սատարողներից է: «Եթե իշխանությունները շարունակեն խախտել մարդու իրավունքները, ապա պետք կլինի քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կառավարության դեմ: Մագնիտսկու օրենքը վախեցրել է ամբողջ աշխարհի բռնապետներին: Իհարկե, մենք պետք է լրջորեն դիտարկենք նաեւ այդ տարբերակը, բայց ես հույս ունեմ, որ մինչեւ դրան հասնելը Խադիջան ազատ կարձակվի»:

Խադիջա Իսմայիլովայի բանտարկությունը ինչպե՞ս է ազդում երկկողմանի հարաբերությունների վրա: Պատասխանելով այս հարցին՝ սենատորը ասել է, որ անկասկած եթե նրան շարունակեն բանտում պահել, դա բացասական ազդեցություն կունենա: «Կառավարությունը անտեսում է միջազգային նորմերը, շարունակում կալանավորել անմեղ մարդկանց, խախտելով նրանց իրավունքներն ու մամուլի ազատությունը:Այս գործընթացների շարունակությունը մեզ ստիպում է որոշակի քայլեր ձեռնարկել : Իմ ուղերձը Ադրբեջանի իշխանություններին այն է, որ ես իրենց երկրի վաղեմի բարեկամն եմ: Ես շատերին գիտեմ կառավարությունում ու այցելել եմ Ադրբեջան: Այն ինչ նրանք անում են՝ սխալ է: Նրանք վարկաբեկում են ամբողջ ազգին: Ադրբեջանցիները լավ բարի մարդիկ են: Իշխանությունների գործողությունները վնասում են նրանց հեղինակությանը»,- ամփոփել է Ջոն Մաքքեյնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ