News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սա չի կարելի ասել պարտություն է, քանի որ Ադրբեջանը իր ամբողջ հզորությունով, որի սպառազինությունը հասել է գագաթնակետին, էլ հզորանալու տեղ չունի, գիշերը գաղտագողի, ինչպես իրեն հատուկ է, հարձակվել է քնած երկրի, քնած դիրքերի վրա, եւ մի քանի բարձունք կարողացել է առաջ գալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր բանակ, երբ հարձակվում է գաղտագողի, տասնյակ կիլոմետրերով առաջ է գալիս, իսկ մերոնք կարողացել են հենց տեղում խեղդել հարձակումը:

Դիտարկմանը, որ 800 հեկտար տարածք ենք կորցրել, Ռուստամ Գասպարյանն արձագանքել է. «800 հեկտարը մի գյուղի կես չափ է, բայց դուք հաշվի չեք առնում, որ ազատագրված է 7 շրջան, ու կարելի է ասել մսի գնով, իրենց կյանքի գնով թուրքերը առաջ գնացին: Իրականում Ադրբեջանի կողմից զոհերի թվին անցնում է 2 հազարից»:

Հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա կորուստների համար, պատգամավորը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, որ պատերազմի ժամանակ զոհեր են լինում, պատերազմը զոհեր է պահանջում: Տարածքային կորուստների համար պատասխան տվո՞ղ է պետք, պատերազմ է: Մեղավորներ մի փնտրեք: Փառք մեր բանակին, որ կարողացավ նման հզոր հարձակումը տեղում խեղդել: Ամբողջ աշխարհում Ադրբեջանը պետք է գլուխը կախ ման գա, որ չկարողացավ իր պլանները իրականացնել»:

Նա նշեց, որ հնարավոր է, տարածքները հետ վերցնենք: «Ես չէի ասի, որ այդ դիրքերը լուրջ դերակատարություն ունեն: Ընդամենը մի քանի բարձունք է: Թալիշի հատվածում, հա, իրենց հսկողության տակ է ընկնում, իսկ Լալայլյագի բարձունքը ամայի տարածք է, բնակչություն չկա: Մի դիրք էս կողմ էլ էլի բարձունք է, որտեղ մենք ենք նստած»,-ընդգծեց Ռուստամ Գասպարյանը:

«Ես էլ եմ գտնում, որ այդ 2-3 բարձունքի համար պետք չի հարյուրավոր զոհեր տալ: Այդ զոհերը մեր երեխեքն են: Մեծամասշտաբ պատերազմով այդ տարածքները վերցնելու իմաստ չկա: Կլինի ժամանակ ու հնարավորություն, որ ավելի քիչ կորստով հետ կվերցնեն»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ