News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի սկզբին ծայրահեղ ծանր վիճակում Երեւան տեղափոխված զինծառայող Արամ Սարյանը պարզվում է՝ մինչեւ այդ մի քանի օր ջերմություն է ունեցել, սակայն դիրքերում ջերմիջեցնող հաբեր ընդունելու հնարավորություն չի ունեցել: Ինչպես Արամի հայրն է նշում, դիրքերում դեղ չի եղել:

«Որդիս հետախույզ էր, երկար ժամանակ դիրքերից չէր իջնում: Անձրեւի, ձյան տակ էր ընկել, մրսել, դեղ էլ չէր եղել, որ խմի, շուտ լավանա, էդպես բարդացել էր: Բացի դրանից, փետրվարին ստիպված է եղել դիրքերում լողանալ, սրբիչ չի եղել, որ չորանա ու էդ ժամանակ էլ էր մրսել, կուտակվել, կուտակվել է ու էս վիճակում էր հայտնվել»,- պատմում է Արամի հայրը՝ Խաչիկ Սարյանը:

19-ամյա Արամը բանակ է զորակոչվել 2015թ. հունիսին: Հոր պնդմամբ, առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, շատ ուժեղ ու առողջ երիտասարդ է. «Մի քանի օր ջերմությունը չէր իջնում, ներվի բորբոքում էր տվել մրսելուց: Դիրքերից իջեցրել են զորամաս, ապա Ստեփանակերտ, էնտեղից էլ Երեւան: Մարտի 4-ից Երեւանում է, 1.5 ամիս մնացել է հիվանդանոցում»:

Ըստ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի շտապբուժօգնության եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանի՝ խանգարվել էին Արամ Սարյանի կենսական կարեւոր ֆունկցիաները, ջերմությունը բարձրանում էր մինչեւ 38 աստիճան: Հիվանդին անմիջապես արհեստական շնչառական սարք է միացվել, անզգայացել էին վերջույթները, խանգարվել էին ոչ միայն շնչառական, այլեւ կլման ֆունկցիաները։

Տասն օր անց հաջողվել է հասնել նրան, որ  արհեստական շնչառության սարքի անհրաժեշտություն չլինի, ընդհանուր վիճակը կայունացել է, վերականգնվել են հիվանդի շնչառությունը, կլման ակտը։

«Արամն ապրիլի վերջին տեղափոխվել է վերականգնողական կենտրոն: Արդեն սկսել է քայլել, 10-15 մետր ինքնուրույն գնում է»,- ասում է զինծառայողի հայրը:

Նշենք, որ Արամի մոտ ախտորոշվել էր սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա կամ Գիյեն Բարե:

Արամ Սարյանն ազատվել է ծառայությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ