News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 18-34 տարեկան քաղաքացիների համար ծնողների հետ ապրելն առաջին անգամ ամենատարածված ապրելաձեւն է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Pew Research Center-ի նոր հետազոտությունները:

Նոր հազարամյակի սերնդի ներկայացուցիչների մոտ 1/3-ն ապրում է ծնողների հետ: Նրանք, ովքեր նախընտրում են ապրել զուգընկերոջ կամ օրինական ամուսնու հետ, ավելի քիչ են: Այսպիսով՝ ծնողների հետ ապրելն առաջին անգամ այդ տարիքային խմբի մոտ ավելի տարածված է ԱՄՆ-ում, քան ամուսնու հետ ապրելը:

Մյուս երիտասարդ ամերիկիացիներն ապրում են  միայնակ, ուրիշ բարեկամների հետ, հանրակացարաններում եւ այլն:

2000-ին 18-34 տարեկան ամերիկացիների մոտ 43 տոկոսն ամուսնացած էր կամ ապրում էր զուգընկերոջ հետ: 2014-ին այդ ցուցանիշը 31.6 տոկոս էր: 2000-ին ծնողների հետ ապրում էր երիտասարդ ամերիկացիների 23 տոկոսը, իսկ 2014-ին՝ 32.1 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ