Մայիսի 24-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 21-ամյա երիտասարդ և հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.50-ի սահմաններում, «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն: