News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզաբանել են, որ աղքատ ընտանիքների երեխաները ավելի հակված են հոգեկան հիավնդությունների զարգացմանը, ընդ որում նրանց մոտ հնարավոր են փոփոխություններ ԴՆԹ կառուցվածքում: Աշխատանքը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում, իսկ դրա մասին հակիրճ հայտնում է RNS–ը:

Աղքատությունը անպիսի սթրեսային գործոնների հետ է կապակցված ինչպիսին ենվատ սնունդը, վնասակար սովորությունները, որոնք ազդում են երեխայի՝ այդ թվում նրա գլխուղեղի այն մասերի զարգացման վրա, որոնք կապ ունեն սթրեսի նկատմամբ արձագանքի ու որոշումների կայացման հետ: Հետազոտության հեղինակներից մեկը նյարդաբան Ահմեդ Հարիրին Դյուկի համալսարանից որոշել է պարզել, թե ինչպես են սթրեսի գործոնները ազդում երեխաների զարգացման վրա, դրա համար գիտնականը ստուգել է մեթիլային խմբերը, որոնք փոխում են ԴՆԹ կառուցվածքը ու կանոնակարգում գեների էքսպրեսիան: Գոյություն ունեն ապացույցներ, որ մեթիլավորման ձեւերը կարող են փոխանցվել սերնդեսերունդ:

Աշխատության հեղինակները ուսումնասիրել են 11-15 տարեկան 183 երեխաների արյան նմուշները ու ստուգել նրանց մոտ դեպրեսիայի ախտանիշները, նաեւ ուսումնասիրել երեխաների արձագանքը սթրեսին: Հետազոտությունը երեք տարի է տեւել: Համեմատելով մեթիլավորման ձեւերում SLC6A4 գենի կողքին ուղեղի ակտիվության փոփոխությունը ու տեղաշարժները, գիտնականները պարզել են, որ աղքատության մեջ մեծացած երեխաների մոտ մեթիլավորումն այդ հատվածում ավելի շատ է, քան հարուստ ընտանիքներից նրանց հասակակիցների մոտ: Գիտնականների կարծիքով դա կարող է հանգեցնել սերոտոնինի արտադրության նվազմանը: Աղքատ ընտանիքներից երեխաների մոտ նաեւ դիտարկվել է նշագեղձի ավելի մեծ ակտիվություն:

Նոր հետազոտությունը կենտրոնացած է ցածր մակարդակի երկարատեւ սթրեսի՝ այլ ոչ թե տրավմայի հետեւանքների վրա: Աշխատության հեղինակները շեշտում են, որ փորձի ծավալները շատ փոքր են գենետիկայի ու շրջակա միջավայրի բարդ փոխգործակցությունը բացատրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ