Ֆլորենցիայի կենտրոնում՝ Արնո գետի ափին՝ Հին կամորջի մոտ, բնահողի փլուզում է տեղի ունեցել: Միջադեպի մասին հայտնի է դարձել վաղ առավոտյան, տուժածներ չկան, սակայն զգալի վնաս է հասցվել, հայտնում է Euronews-ը:
Փլուզման երկարությունը 200 մետրից ավելի է: Մոտակայքում կայանած 20 մեքենաները լրջորեն վնասվել են: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի պատճառը ջրամատակարարման համակարգում խոշոր խողովակի պայթյունն է եղել: Ափամերձ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, փրկարարները սկսել են իրենց աշխատանքը: