News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ջորջ Մարտինը «Գահերի խաղի» պրոդյուսերների համար բացահայտել է սյուժետային երեք ցնցող քայլ

 «Սառույցի եւ կրակի երգ» գրքային շարքի հեղինակ Ջորջ Մարտինը  «Գահերի խաղեր»-ի պրոդյուսերներ Դեւիդ Բենիոֆֆին եւ Դեն Ուայսին երեք ցնցող սյուժետային քայլ է պատմել, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով Entertainment Weekly-ին:

Երկու օր առաջ Բենիոֆֆը եւ Ուայսը Մարտինի մոտ էին եկել Սանտա Ֆե, եւ գրողը նրանց տեղեկացրել է, թե ինչպես է մտադիր ավարտել իր գրքային սագան: 

Պրոդյուսերների խոսքով, իրենց զրույցը ներառում էր երեք հատկապես ցնցող պահ: Դրանցից առաջինը հանդիսատեսն արդեն տեսել է  «Գահերի խաղի» հինգերորդ սեզոնում  (երբ Ստաննիս Բարատեոնը զոհաբերել է իր դստերը), երկրորդը` վեցերորդ սեզոնում  (երբ պատմվել է Խոդորի պատմությունը):

Բենիոֆֆը հայտնել է, որ երրորդ ցնցող պահը վերաբերում է սագայի ավարտին: 

Ներկայումս Մարտինը «Սառույցի եւ կրակի երգի» հինգ գիրք է թողարկել, ընդհանուր առմամբ յոթ գիրք է նախատեսված:  «Գահերի խաղի» վեցերորդ սեզոնը շատ առումներով կանխորոշել է աղբյուրի իրադարձությունները:  Միաժամանակ Բենիոֆֆը պնդում է, որ իրենց հեռուստաշոուն բնօրինակի հետ համընկնում է միայն առանցքային պահերով, եւ մարդիկ կզարմանան, եթե կարդան Մարտինի նոր գրքերը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ