News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքուն պատրաստ է աջակցել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանը: Այդ մասին   Sputnik-Ադրբեջանին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի հասարակաքաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:  

Ալի Հասանովը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում լարվածությունը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին, որն այդ պետություններից յուրաքանչյուրի հետ բարձր մակարդակի, ռազմավարական գործընկերության հարաբերություններ ունի: 

«Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը երկու պետությունների հետ պատմականորեն կապված է սերտ հարաբերություններով եւ այդ լարվածությունից ափսոսանքի եւ անհանգստության զգացում է ապրում: Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության նվազեցման եւ վերացման ուղղությամբ», — հայտնել է Ալի Հասանովը: 

Նա հայտնել է, որ Բաքուն ջանում է «վերացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածությունը… համատեղ գործունեությունը, որն ուղղված է դեպի ապագան, ոչ թե անցյալը, կարեւոր նշանակություն ունի եւ Ադրբեջանի, եւ ամբողջ տարածաշրջանի համար»:

«Ընդհանուր բազմադարյան պատմությունը եւ քաղաքական նոր կապերը, հատկապես անկեղծ հարաբերությունները, փոխադարձ վստահությունը, բարձր մակարդակի երկխոսությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Սլիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ առաջնակարգ գործոններ են, որոնք պայմանավորում են փոխադարձ համագործակցության հետագա ընդլայնումն այլ ոլորտներում», — ամփոփել է Ալի Հասանովը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ