News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ամեն կերպ ցույց տա, որ կառուցողական մոտեցում ունի բանակցություններին, բայց այդ կառուցողական մոտեցումն արդյունք չի տալու, եթե չկիրառվեն մոնիտորինգի մեխանիզմները շփման գծում եւ ընդհանրապես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով, Հայաստանը՝ որպես կողմ, պիտի համոզիչ լինի՝ ասելով, որ, եթե այդ մեխանիզմները չձեւավորվեն, ապա մյուս բոլոր պարտավորությունները, համաձայնությունները ռիսկի տակ են լինելու, եւ քիչ հավանական է, որ կիրականացվեն:

Բորիս Նավասարդյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մարտավարությունը այնպիսին պիտի լինի, որ ապացուցեն բանակցությունների պատրաստ լինելը, դրա ետեւում ցանկություն կա՝ առաջ տանել այն, ինչ իրենց է ձեռնտու. «Ադրբեջանը միանշանակ բանակցություններում փորձելու է հասնել նրան, որ որոշակի տարածքներ վերադարձվեն՝ անկախ մյուս գործոններից: Դրանից պակաս բան ինքն այսօր չի ակնկալում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ