News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինչքան անտառների պահակներին շատ կրճատենք, այնքան անտառահատումները կպակասեն: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ոլորտում սպասվող կադրային կրճատումների հարցին:

«Կրճատումներ լինելու են: Հիմա մենք ունենք թափուր տեղեր, մենք ունենք ՊՈԱԿ-ներ, ենթակա ձեռնարկություններ, որոնց պիտի կրճատենք»:  Գյուղնաղախարարն ասաց, որ, օրինակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որտեղ աշխատում է 950 հոգի, կրճատվել է 60 աշխատակից:

Լրագրողներին զարմանքին ի պատասխան նա ասաց, որ այդ աշխատակիցների քանակը շատ չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կա 335 հազար հեկտար անտառ: NEWS.am-ի հարցին, թե եթե կրճատվեն անտառապահները, արդյոք չեն շատանա անտառահատումների դեպքերը, նախարարը պատասխանեց. «Ինչքան պահակներին շատ կրճատենք էնքան կպակասեն անտառահատումը»:

Տպել
Ամենաշատ